Տարածաշրջանային

Շտայնմայերը հանդիպել է Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորներին

1 րոպեի ընթերցում

Շտայնմայերը հանդիպել է Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հանդիպել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է կուսակցության կայքը:

Կուսակցության պատգամավորներ Միթհաթ Սանջարը, Ֆելեքնաս Ուջան, Օսման Բայդեմիրը և Զիյա իրը ներկայացրել են իրենց տեսակետերը Թուրքիայում վերջին զարգացումների շուրջ:

Գերմանիայի արտգործնախարարը քրդամետ կուսակցության ներկայացուցիչներին հրավիրել է Բեռլին` քննարկումները շարունակելու նպատակով:

Թուրքիայում նոյեմբերի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: Կալանավորման մասին որոշումից հետո կուսակցությունը նիստ է գումարել, որի արդյունքներով ԺԴԿ խոսնակ Այհան Բիլգենը հայտարարել է, որ կուսակցությունը դադարեցնելու է աշխատանքները օրենսդիր մարմիններում: Ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում