Սպորտ

Մխիթարյանն իրականացրեց ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետի որդու երազանքը

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանն իրականացրեց ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետի որդու երազանքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իրականացրել է ապրիլյան քառորյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի որդու` Հովիկի երազանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նվիրենք նրանց հեքիաթ» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում իրականացվում են արցախյան պատերազմի հերոսների երեխաների երազանքները։ Հովիկի երազանքը Հենրիխ Մխիթարյանին տեսնելն էր։ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ղեկավարության շնորհիվ այն իրականություն դարձավ։

Հովիկն իր ընտանիքի հետ միասին կարողացավ ներկա գտնվել Հայաստան - Չեռնոգորիա հանդիպմանը: Խաղից հետո երեխան հանդիպեց իր ֆուտբոլային կուռքի հետ, ստացավ նրա ինքնագիրը և լուսանկարվեց Մխիթարյանի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում