Life

Քիմ Քարդաշյանի քույրը դարձել Է La Perla իտալական բրենդի դեմքը

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանի քույրը դարձել Է La Perla իտալական բրենդի դեմքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի թոփ-մոդել եւ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջենները, դարձել Է La Perla իտալական բրենդի դեմքը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Harper's Bazaar-ին: Նա մասնակցել Է բրենդի գովազդային արշավին եւ ներքնազգեստով լուսանկարվել ֆոտոշարքի համար:

Նկարահանումների հեղինակը լուսանկարիչ Սթիվեն Քլյայնն Է:

Քենդալ Ջենները Քիմ Քարդաշյանի քույրն Է եւ «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակիցներից մեկը: Տարբեր ժամանակներում նա համագործակցել Է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Chanel-ը, Fendi-ն, Givenchy-ն եւ ուրիշներ: 2015 թվականի հոկտեմբերին GQ հանդեսը նրան ներառել Է աշխարհի ամենասեքսուալ կանանց ցուցակում:

La Perla-ն իտալական ֆիրմա Է, որը մասնագիտանում Է կանանց ու տղամարդկանց ներքնազգեստի, ինչպես նաեւ լողազգեստի, աքսեսուարների եւ պարֆյումերիայի արտադրության բնագավառում: Բրենդը 1954 թվականին գրանցվել Է Բոլոնիայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում