Լեհաստանի համար անակնկալ էր, որ Հայաստանն արտադրում է սեփական դրոնները. դեսպան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին հույս ունի, որ հայկական ապրանքատեսակները ավելի մեծ ծավալներով ներկայացված կլինեն լեհական շուկայում:

«2015 թվականը կարելի է առանձնացնել որպես մի ժամանակահատված, երբ հայ-լեհական տնտեսական հարաբերություններն աճ գրանցեցին: Իհարկե, այդ ցուցանիշն այնքան էլ գոհացուցիչ չէ. տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 60-80 հազար դոլար: Բավականին աճ գրանցվեց՝ կապված հատկապես Հայաստանից դեպի Լեհաստան արտահանման հետ: Իսկապես աճ կարելի է համարել, եթե տարեկան ցուցանիշը բարձրանա 200-250 հազարի, հետեւաբար կարելի է նաեւ եռապատկել ապրանքաշրջանառությունը: Կան մի շարք մասնաճյուղեր, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելով հատկապես շինարարական, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:

Նրա խոսքով՝ հայ-լեհական տնտեսական հարաբերությունների զարգացումը կախված է երկու գործոններից, որոնցից մեկը հոգեբանականն է:

«Լյուբավա-Արմենիա» ռազմարդյունաբերական ձեռնարկությունն, օրինակ, ներդրում է կատարում այստեղ, համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ: Մեր գործարարները ուշադիր հետեւում են այդ ձեռնարկության հաջողությանը՝ արդյոք այն շահութաբե՞ր ներդրում է: Կարելի է ասել՝ այստեղ այդ ձեռնարկությունը փորձառության օրինակ է, թե ինչպես կարելի է հաջող գործել Հայաստանի շուկայում: Երկրորդ գործոնը, թերեւս, անմիջականորեն կապված է ԵՄ-Հայաստան շրջանակային պայմանագրի ստորագրման հետ: Եվրոպական հանձնաժողովը մեծ շեշտադրում է կատարում Հայաստանի մրցունակության վրա, եւ եթե հարցերը կարգավորվեն՝ կապված մաքսային սակագների հետ, դա բավականին կդյուրինացնի գործարարների մուտքը հայկական շուկա»,-նշեց Եժի Նովակովսկին:

Նա ընդգծեց, որ Լեհաստանը նաեւ հետաքրքրված է Հայաստանի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցությամբ:

«Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպայի անդամ, ապա պարտադիր պետք է ուշադրություն դարձնի նաեւ ճանապարհային ենթակառուցվածքին»,-ասաց դեսպանը:

Նա շեշտեց, որ Հայաստանը կարիք ունի Լեհաստանում ներկայանալու որպես բրենդ:

«Դա բավականին բարդ կլինի, եթե լեհական շուկան ողողված չլինի հայկական ապրանքատեսակներով: Խնդիրն այն է, որ գնորդները տեղյակ չեն, որ նման ապրանք գոյություն ունի: Նրանք տեղյակ են դառնում հեռուստատեսության միջոցով: Հայաստանն, իհարկե հայտնի է Եվրոպայում, սակայն կոնկրետ ապրանքատեսակների հետ չի ասոցացվում»,-ասաց նա:

Դեսպանը հատուկ ընդգծեց, որ Լեհաստանի համար անակնկալ է եղել այն, որ Հայաստանը նույնպես արտադրում է սեփական դրոնները:

Հայերեն English Русский

Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի՝ պետության եւ իշխանության տերը լինելու արտահայտությունը. Փաշինյանն ուղերձ է հղել

Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազ