Life

Քիմ Քարդաշյանի քույրը մասնակցել Է նյու ոճի ֆոտոսեսիայի

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանի քույրը մասնակցել Է նյու ոճի ֆոտոսեսիայի

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քայլի Ջենները՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը, մասնակցել Է նյու ոճի ֆոտոսեսիայի, որի ընթացքում նրա վրա կապույտ գույնի ներկ են լցրել: Քայլին նկարահանումից կադրեր Է հրապարակել Instagram սոցիալական ցանցի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

19-ամյա աղջկան նկարել Է լուսանկարիչ Սաշա Սամսոնովան, որն ապրում Է Լոս Անջելեսում: Կադրը, որը զետեղել Է Ջենները, հավաքել Է ավելի քան 1,7 միլիոն լայք: Ընդամենը սոցցանցում աղջկան Է հետեւում ավելի քան 78,2 միլիոն օգտատեր:

Քայլի Ջենները ձեռնարկատեր Է եւ ֆոտոմոդել: 2016 թվականի փետրվարին նա սկսել Է համագործակցել Puma ընկերության հետ եւ դարձել Է առեւտրանիշի դեսպանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում