Կարծիքներ

Փորձագետը կանխատեսում է մինչև տարեվերջ Իրանի նախագահի այցը Հայաստան

1 րոպեի ընթերցում

Փորձագետը կանխատեսում է մինչև տարեվերջ Իրանի նախագահի այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանագետ Վարդան Ոսկանյանի կանխատեսմամբ, Իրանի նախագահի այցը Հայաստան ամենայն հավանականությամբ կկայանա մինչև ընթացիկ տարվա վերջ:

«Դատելով իրանական լրատվական դաշտի ակտիվությունից, դատելով կողմնակի ազդակներից՝ այդ այցը կկայանա մինչև Ամանոր: Դիտարկելով նման բարձր մակարադակով այցի նախապատրաստական աշխատանքները՝ այն, հավանաբար, կլինի դեկտեմբերի երկրորդ կեսին»,- այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց իրանագետը:

Նրա խոսքով՝ Իրանի նախագահի այցը պետք է գնահատել որպես ամփոփիչ: Վերջին շրջանում Հայաստան-Իրան համագործակցության շրջանակում զգալի քայլեր են իրականացվել, որոնք տվել են իրենց արդյունքները: Ժամանակն է, որ այդ արդյունքներն ամփոփվեն` նախանշվեն նոր ծրագրեր: Վարդան Ոսկանյանը հիշեցրեց, որ Հասան Ռոուհանին Հայաստանում դեռ չի եղել, սա կլինի նրա առաջին այցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում