Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը նշանակվելու է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

1 րոպեի ընթերցում

 Հենրիխ Մխիթարյանը նշանակվելու է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվելու է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակի Հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանը, արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում:

Կես դարից ավելի է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններն աշխարհում ամենուրեք օգնում են երեխաներին և կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու բարելավել կյանքը:

Երեխաներին վերաբերող հարցերի մասին իրազեկելով և օգնելով միջոցներ հավաքագրել՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատող հանրաճանաչ մարդիկ հստակ ուղերձ են հղում առ այն, որ երեխաներն են առաջնահերթությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում