Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը մասնակցում են Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լևոն Արոնյանը գլխավորում է իտալական «Պադովա» ակումբը: Թիմում ընդգրկված են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Էթիեն Բաքրոն, Բորիս Գելֆանդը, Պետեր Լեկոն, Ալբերտ Դավիդը, Դանիելե Վոկատուրոն և Դանիիլ Դվիրնին:

«Պադովան» իր շախմատիստների միջին վարկանիշով (2718) 3-րդն է ռուսական «Սիբիրից (2745) և մակեդոնական «Ալկալոիդից» (2732) հետո:

Լիլիթ Մկրտչյանը մեդալների համար կպայքարի ռուսական «Յուգրա» թիմի կազմում՝ հանդես գալով 3-րդ խաղատախտակի վրա: Նրա թիմակիցները կլինեն Աննա Ուշենինան, Նատալյա Պոգոնինան, Մարինա Նեչաևան ու Բաիրա Կովանովան:

«Յուգրան» իր միջին վարկանիշով (2451) նույնպես 3-րդն է Մոնտե Կառլոյի թիմից (2547) և Բաթումի ՆՈՆԱ-ից (2454) հետո:

Երեկ տեղի ունեցավ մրցաշարի առաջին տուրը: Արոնյանի «Պադովա» ակումբը 5.5-0.5 հաշվով առավելության հասավ «Էն Պասանտ» ակումբի նկատմամբ: Թիմի առաջատարներ Լևոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը առաջին տուրին չէին մասնակցում:

Լիլիթ Մկրտչյանի «Յուգրա» ակումբը առաջին տուրում 3-1 հաշվով հաղթեց «Ֆիշեր» ակումբին, սակայն Մկրտչյանը պարտվեց Օլգա Զիմինային:

Շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարում կկայանա 7 տուր: Տղամարդկանց մրցաշարում հայտավորված են 62 թիմ, կանանց մրցապայքարին կմասնակցեն 14 թիմ:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն