Տարածաշրջանային

Թուրքիայում ձերբակալվել է Ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծը մեջլիս ներկայացրած Սեբահաթ Թունջելը

1 րոպեի ընթերցում

 Թուրքիայում ձերբակալվել է Ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծը մեջլիս ներկայացրած Սեբահաթ Թունջելը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP)համանախագահ Սեբահաթ Թունջելը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թունջելն այն մարդկանց շարքում էր, ովքեր հավաքվել էին Դիարբեքիրի դատարանի առջև, որտեղ տարել էին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ձերբակալված մի շարք պատգամավորների: Դատարանի մոտ եկած ոստիկանությունը պահանջել է հավաքվածներին հեռանալ: Թունջելը, ինչպես նաև մի խումբ այլ անձինք հրաժարվել են ենթարկվել ոստիկանության կարգադրությանը, ինչի հետևանքով ձերբակալվել են:

Սեբահաթ Թունջելը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարություններով: 2014 թվականին նա, լինելով պատգամավոր, մեջլիս էր ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկում էր, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն խնդրի հայերից Հայոց ցեղասպանության համար: Ընդ որում, ներողությունը նա պետք է խնդրեր պաշտոնապես ողջ Թուրքիայի Հանրապետության անունից: Օրինագծով առաջարկվում է ապրիլի 24-ը սգո օր հայտարարել ու ամրագրել օրացույցում, ինչպես նաև կատարել նյութական ու բարոյական փոխհատուցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում