Life

Քիմ Քարդաշյանը քրոջ ծնունդին եկել Էր երեք թիկնապահներով

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը քրոջ ծնունդին եկել Էր երեք թիկնապահներով

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեալիթի շոուների ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանի, ինչպես երեւում Է, լավ Է յուրացրել այն դասը, որը նրան տվել են Փարիզում կողոպտելիս: Ֆոտոմոդելը նոյեմբերի 3-ին քրոջ՝ Քենդալ Ջենների ծնունդին եկել Էր առանց թանկարժեք զարդերի, բայց երեք թիկնապահների ուղեկցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ լրատվական պորտալը, որը մասնագիտանում Է հայտնիների վերաբերյալ գաղտնի տեղեկատվության բնագավառում:

Ջենները, որը բոլորում Է իր 21 տարին, ծննդյան օրը նշում Էր Լոս Անջելեսի «Դիլայլա» ակումբում: Տոնակատարությանը հրավիրել Էին միայն Քարդաշյանների ընտանիքի անդամներին եւ ամենամոտ ընկերներին: Քիմի անվտանգությունն ապահովում Էին երեք թիկնապահներ, որոնց աշխատանքի մեկ ժամը նստել Է 100 դոլար:

TMZ-ի տվյալներով՝ ընտանիքի անդամները նույնպես վարձել Էին թիկնապահների, որոնց թվաքանակը գերազանցում Էր հյուրերի թիվը: Քիմն ինքն այնքան քիչ Է ցուցադրել իր ներկայությունը ծնունդին, որ նույնիսկ ոչ մի անգամ չի հայտնվել տեսախցիկների օբյեկտիվներում, որոնք տեղադրված Էին «Քարդաշյանի ընտանիքը» ֆիրմային ռեալիթի շոուի նկարահանումների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում