Տարածաշրջանային

Իրաքի վարչապետը խոհեմության կոչ է արել Թուրքիային

1 րոպեի ընթերցում

Իրաքի վարչապետը խոհեմության կոչ է արել Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Հայդար ալ-Իբադին հայտարարել է, որ եթե Թուրքիայի զինված ուժերն առանց թույլտվություն ստանալու միջամտեն Մոսուլի ազատագրման գործողություններին, ապա դա իրաքյան կողմը կորակի որպես «հարձակում երկրի վրա»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Միլլիեթ» պարբերականը, այս մասին Իբադին խոսել է Թելաֆեր շրջանից պատվիրակության ընդունելության ժամանակ:

«Թուրքիայի հետ դիվանագիտական ուղիներ բացեցինք և հարցը մեղմելու համար երկխոսություն սկսեցինք: Մինչև այս պահը մեծ ջանքեր գործադրեցինք Թուրքիայի հետ բախումը կանխելու համար: Սակայն անկեղծ կասեմ` եթե Թուրքիայի զինված ուժերն անխոհեմ կերպով մտնեն Իրաք, պատասխան կտան դրա համար: Իրաքցիները միասնական են և միասին կկանգնեն այդ հարձակման դեմ: Այս տարածքն ու ինքնիշխանությունը մերն է»,- ասել է Իրաքի վարչապետը:

Իբադին կոչ է արել Թուրքիային հարգել իր երկրի ինքնիշխանությունը և ժողովրդի կամքը` ասելով, որ ցանկացած հարձակում կհանդիպի ազգային դիմադրության:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում