ԻՊ առաջնորդը կոչ է արել իր հետևորդներին գրավել Թուրքիան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին կոչ է արել իր հետևորդներին գրավել Թուրքիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

ԻՊ կողմնակիցները նոյեմբերի 3-ին տարածել են 31 րոպե տևողությամբ ձայնագրություն, որի իսկությունը ճշտել հնարավոր չի եղել: Ձայնագրությունն իրաքյան կառավարական ուժերի կողմից Մոսուլի ազատագրման գործողությունները սկսելուց հետո համարվում է Բաղդադիի առաջին ուղերձը:

«Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդը կոչ է արել ԻՊ զինյալներին «իրենց զայրույթի կրակը բացել» թուրքական զորքերի նկատմամբ` պայքարելով նրանց դեմ Սիրիայում և այդ կռիվը տեղափոխել հենց Թուրքիա: «Այսօր Թուրքիան մուտք է գործել ձեր գործողությունների և ձեր ջիհադի նպատակի շրջանակ… գրավեք այն և նրա անվտանգությունը վերածեք վախի»,- ասվում է Բաղդադին ձայնագրության մեջ:

Բաղադադին համոզմունք է հայտնել, որ Մոսուլի համար պայքարում հաղթանակն իրենցն է: Ուղերձում ԻՊ առաջնորդը դիմել է մահապարտներին` կոչ անելով «անհավատների գիշերները դարձնել ցերեկ, նրանց երկրում առաջացնել քաոս և նրանց արյունը հոսեցնել գետի պես»:

Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատար, վարչապետ Հեյդար ալ-Իբադին հոկտեմբերի 17-ին հայտարարել է երկրի ամենախոշոր երկրորդ քաղաքը` Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու խոշորամասշտաբ ցամաքային գործողություն սկսելու մասին:Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով` ցամաքային գործողություններին մասնակցում է ավելի քան 60 հազար մարդ:

Մոսուլում, որը գրեթե առանց դիմադրության 2014 թվականի հունիսին տրվել է ԻՊ ծայրահեղականներին, ներկայում գտնվում է շուրջ 1,3 մլն մարդ: Նրանց որպես գերի պահում են «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 6 հազար զինյալներ: ԻՊ ծայրահեղականները քաղաքը համարում են Իրաքում իրենց մայրաքաղաքը:

Հայերեն العربية English Русский

Հանրային տրանսպորտը պետք է ավելի թանկ լինի, որ լավ որակի լինի. Ալեն Սիմոնյան

ՄԱԿ-ում նշել են, որ օզոնային անցքը փոքրացել է մինչև վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն չափերը

Հայաստանը գազի մատակարարման հարցում շարունակելու է այլընտրանքներ փնտրելու մարտավարությունը. Ալեն Սիմոնյան

Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Մոսկվան կարծում է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները պետք է ամրապնդվեն գործողություններով

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակը

ՀՀ ԱԺ նախագահն ու Վրաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն

Ալեն Սիմոնյանը Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարություններից հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

ՀՊՏՀ-ի կազմակերպած այս տարվա աշխատանքի տոնավաճառին մասնակցել է ավելի քան 70 գործատու