Քաղաքականություն

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կարևորում են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կարևորում են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում հոկտեմբերի 27-ին կայացել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հանդիպումը: Հանդիպման ընթացքում բովանդակալից զրույց է ծավալվել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց դինամիկ զարգացում ապրող փոխհարաբերությունների առնչությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադրաձան միջխորհրդարանական ակտիվ շփումներին, ապակենտրոնացված աշխույժ փոխգործակցությանը։

Նախարարները քննարկեցին առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Նոյեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերին։

Բանակցություններին հանգամանալից քննարկում ծավալվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանն ամիսներ շարունակ մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, հետևողականորեն սրում է իրավիճակը շփման գծում ՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։

Երկուստեք շեշտվեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների լիակատար իրականացման կարևորությունը»:

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում