ԱՊՀ-ի ՀՕՊ-ի համակարգի վարժանքներ են սկսվել չորս երկրների, այդ թվում՝ Հայաստանի երկնքում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի յոթ երկրների շուրջ 100 ինքնաթիռներ, ռադիոտեխնիկական զորքերի եւ հակաօդային պաշտպանության ուժերի ստորաբաժանումներ են մասնակցում Համագործակցության ՀՕՊ-ի միացյալ համակարգի վարժանքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Վարժանքները տեղի են ունենում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի օդային տարածությունում: Դրանցում գործի են դրված ռազմավարական ռմբակոծիչներ, Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ-31, Սու-24, Սու-34, Սու-25 կործանիչներ, Մի-8 եւ Կա-27 ուղղաթիռներ:
Վարժանքների շրջանակներում նախատեսվում Է փորձարկել ՀՕՊ-ի հերթապահ ուժերի գործողությունները ԱՊՀ-ի երկրների սահմանները խախտող օդանավերի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: