1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ամերիկացի ընտրողների շրջանում ժողովրդականությամբ առավելություն ունի նախընտրական արշավում իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են համազգային նոր հարցման արդյունքները, որը CNN հեռուստաալիքն անցկացրել Է ORC հետազոտական ծառայության հետ համատեղ:
Հոկտեմբերի 20-ից մինչեւ 23-ն ընկած ժամանակաշրջանում հավաքված տվյալների համաձայն՝ նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում Քլինթոնի օգտին պատրաստ Է ձայն տալ հարցվածների 49 տոկոսը, Թրամփին մտադիր Է աջակցել 44 տոկոսը: Այսպիսով, նախկին պետքարտուղարը միլիարդատիրոջից առաջ Է անցել 5 տոկոսային կետով: Լիբերտարիանական կուսակցության թեկնածու Հերի Ջոնսոնի վարկանիշը կազմում Է 3 տոկոս, «կանաչների» կուսակցությունից թեկնածու Ջիլ Սթեյնինը՝ 2 տոկոս:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել Է, որ հասարակական կարծիքի ուսումնասիրման մի շարք ամերիկյան ծառայություններ Դեմոկրատական կուսակցության դրդմամբ սոցիոլոգիական հարցումների ոչ օբյեկտիվ արդյունքներ են հրապարակում ընտրություններում իր դիրքերը խարխլելու նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը`AP