Երևանյան բեսթսելեր 4/34. Արմեն Սարգսյանի «Չկարդացած գրքերի փոխարեն» անդրանիկ գիրքն առաջատար է

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԱրմենՍարգսյանի«Չկարդացածգրքերիփոխարեն»բանաստեղծությունների ժողովածուն: «Չկարդացած գրքերի փոխարենը» հեղինակի առաջին գիրքն է։

Երկրորդ տեղումԳրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»ժողովածուն է: Գիրքը հանրությանն առավել հայտնի է «Նարեկ» անունով, շատերը հավատում են նրա հրաշագործ ներգործությանն ու բուժիչ հատկությանը: Միջնադարում արարված այս ստեղծագործությամբ Նարեկացին աղոթքի միջոցով կապ է հաստատում Աստծո հետ, իր անունից խոստովանում մարդկային բոլոր մեղքերն ու թողություն խնդրում դրանց համար: Հիշելով անթիվ անհամար մեղքերը՝ ողբում է իր երկրային փոքրությունը, սակայն, առաջնորդվելով գաղափարով, որ Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ, Նարեկացին ապավինում է Տիրոջ ողորմածությանը:

ՄարկԱրենի«Այնտեղ,որտեղծաղկումենվայրիվարդեր»անատոլիական պատմությունը երրորդում է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Չորրորդ հորիզոնականումՖյոդորԴոստոևսկու«Պատմվածքներ»ժողովածուն է, որում տեղ են գտել ռուս անվանի գրողի մի շարք հայտնի ստեղծագործությունները:

Լուսանկարիչ և գրողԷդգարՀարությունյանիստեղծագործություններն ամփոփող առաջին՝«Նվիրվելուարվեստըկամձոնվարդին»ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Անգլիացի գրողՕսկար Ուայլդի«Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքըվեցերորդ տեղում է:Առաջին անգամ վեպը հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում, իսկ առանձին գրքով տպագրվել է 1891 թվականի ապրիլին:

Պաուլու Կոելյոի«Լրտեսը»զբաղեցրել է յոթերորդ տեղը: Վեպն իրական փաստերի հիման վրա գրված խորհրդավոր մի պատմություն է, որում զուգակցվում են մի կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիների տարբեր իրադարձությունները՝ քաղաքական շահերի անխուսափելի բախումներով, մյուս կողմից՝ հանրահայտ պարուհու հուզիչ կենսագրությունն ու չհասկացված անհատականության ողբերգությունը:

ՋոնԳրինի«Աստղերնենմեղավոր»գիրքը ութերորդում է:ԱյնԳրինի ամենատխուրստեղծագործություններիցմեկնէ,որըգրողընվիրելէԷսթերԸրլին:Գրքիհերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն 2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ, այն կյանքը սիրելու և վերջին րոպեներն իմաստավորված ապրելու մասին է:

Իններորդ հորիզոնականումբելառուս ժամանակակից գրողՍվետլանաԱլեքսիևիչի«Պատերազմըկնոջդեմքչունի» ստեղծագործությունն է։«Մեր ժամանակ ստեղծված բազմաձայն ստեղծագործության՝ տառապանքի ու արիության հուշարձանի» համար Սվետլանա Ալեքսիևիչը 2015 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի: «Պատերազմը կնոջ դեմք չունի» գիրքը պատերազմի անմարդկային պայմաններում գոյատևող կնոջ հոգևոր աշխարհն ինքնատիպորեն ներթափանցելու փորձ է: Պատերազմի մասին աշխարհում ամենահայտնի գրքերից մեկն է: Ռուսերենից թարգմանել էՀովհաննես Այվազյանը։ Հրատարակել է «Անտարես»-ը՝ «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարի ներքո։

Վարկանիշային աղյուսակը եզրափակում էՎիրջինիաՎուլֆի«Սեփականսենյակը»ստեղծագործությունը: Էսսեն գրվել է դասախոսությունների հիման վրա, բայց գեղարվեստորեն բացահայտում է կնոջ ու գրականությանը կապը՝ կնոջը դիտարկելով և՛ որպես հեղինակ, և՛ որպես կերպար: Ստեղծագործությունը համարվում է ֆեմինիստական. այստեղ կարևորվում է կնոջ դերը տղամարդկանցով գերիշխող գրականության ավանդույթների համապատկերում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար- գրախանութը (077-24-54-81): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +8

Արմեն Սարգսյան

«Չկարդացած գրքերի փոխարեն»

Անտարես 91
2 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Գասպրինտ/Զանգակ 38
3 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 35
4 -1

Ֆյոդոր Դոստոևսկի

«Պատմվածքներ»

Բուկինիստ 23
5 *

ԷդգարՀարությունյան

«Նվիրվելուարվեստըկամձոնվարդին»

Անտարես 15
6 -4

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

էդիթ Պրինտ 13
7 +1

Պաուլու Կոելյու

«Լրտեսը»

Անտարես 11
8 -1

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

էդիթ Պրինտ 10
9 *

ՍվետլանաԱլեքսիևիչ

«Պատերազմըկնոջդեմքչունի»

Անտարես 8
10 -5

Վիրջինիա Վուլֆ

«Սեփական սենյակը»

Դարակ 7
Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ