Պաշտոնական

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ oրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին, «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման2006-2007թվականների ծրագրի կատարման 2015 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում