Սպորտ

Լևոն Արոնյանը և Արիանա Կաոիլին գտնվում են Թեհրանում և նրանց հետ ամեն ինչ կարգին է

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը և Արիանա Կաոիլին գտնվում են Թեհրանում և նրանց հետ ամեն ինչ կարգին է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և կինը՝ Արիանա Կաոիլին Թեհրանում են, նրանց հետ ամեն ինչ կարգին է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանատան աշխատակից Ռուդիկ Յարալյանը: Նրա խոսքով` Արոնյանը և Կաոիլին ունեցել կապի խնդիր:

Տեղեկությունը հաստատեց նաև Լևոն Արոնյանի մենեջեր Հրանտ Հակոբյանը, ով փաստեց, որ երկուսի հետ էլ ամեն ինչ կարգին է:

Հոկտեմբերի 15-ին Արիանա Կաոիլին և Լևոն Արոնյանը մեկնել են Իրան` Դամավանդ լեռը նվաճելու նպատակով: Դամավանը Իրանական բարձրավանդակի հյուսիսում է։ Բարձրությունը 5610 մ է, Իրանի ամենաբարձր կետն է։ Բարձրանալու ընթացքում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է, և լեռներում մրրիկ է սկսվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում