Բաղդադում Թուրքիայի դեսպանատան դիմաց ցույց է սկսվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի շիաների ծայրահեղական առաջնորդ, կիսառազմական «Մահդիի բանակ» կազմակերպության ղեկավար Մուքթեդա աս-Սադրը կոչ է արել իր կողմնակիցներին բողոքի ցույցի իրականացնել Բաղդադում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հեռուստատեսությամբ հրապարակված ելույթում աս-Սադրը հորդորել է բողոքել Բաշիքայում թուրքական զորամիավորումների ներկայության դեմ` հոկտեմբերի 18-ին հավաքվելով թուրքական դեսպանության դիմաց:

Ի պատասխան շիաների ծայրահեղական առաջնորդի կոչի` առավոտյան ժամերից շատ ցուցարարներ սկսել են հավաքվել Բաղդադում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց:

Ավելի վաղ արած հայտարարության մեջ Մուքթեդա աս-Սադրը հորդորել էր Իրաքի տարածքում գտնվող թուրքական զորամիավորումներին պատվով հեռանալ այդտեղից: Նա ընդգծել էր, որ թուրքական զորքերի գտնվելն Իրաքի տարածքում անհարմար և տհաճ իրավիճակ է ստեղծել: «Նախքան այստեղից վռնդվելը պատվով հեռացեք մեր հողերից: Բոլոր իրաքցիները համակարծիք են ձեզ վռնդելու հարցում: Անգամ եթե միջազգային համաձայնագրեր լինեն Իրաք մտնելու վերաբերյալ, դա մեզ չի հետաքրքրում: Քեզ (խմբ.- Էրդողանին) խորհուրդ եմ տալիս քո երկիրը համապատասխանեցրու ժողովրդավարության և ազատության չափանիշներին: Դրանից հետո միայն ինչ կուզես, ասա»,- ասել է աս-Սադրը:

Հայերեն العربية English Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս