Քիմ Քարդաշյանին կողոպտողները հարձակվելուց առաջ գրեթե մեկ ժամ գտնվել են նրա համարում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտած հանցագործները, տեսախցիկներից ստացված տվյալների համաձայն, հարձակվելուց առաջ 49 րոպե գտնվել են ամերիկյան հեռուստաաստղի համարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին հայտնել Է բրիտանական Mirror թերթը:
Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ երեք չարագործներ հեշտությամբ թափանցել են համար, քանի որ նրանց հայտնի Է եղել շենք մտնելու «անվտանգության կոդը»: Բացի այդ, ոստիկանությունը ենթադրում Է, որ կողոպտիչները ցանկանում Էին մոլորության մեջ գցել քննիչներին եւ ստիպել նրանց՝ «հավատալ, որ իրենք պրոֆեսիոնալներ չեն aեղել»՝ Քարդաշյանի զարդերից մեկը, թողնելով հյուրանոցից ոչ հեռու, որը գտնվել Է հարձակումից մի քանի օր հետո, նշում Է թերթը: Իրավապահները, ընդհակառակը, վստահ են, որ «բոլոր իրական հանցանշանները մատնանշում են, որ կողոպտիչները շատ հմուտ արհեստավարժներ են», մեջբերել Է թերթը ոստիկանության հայտարարությունը:
Քարդաշյանին կողոպտել են հոկտեմբերի լույս 3-ի գիշերը Փարիզի 9-րդ օկրուգի ոչ մեծ մասնավոր հյուրանոցում: Նրանից հափշտակվել են զարդատուփ՝ մոտավորապես 5 մլն եվրո գումարի թանկարժեք իրերով, եւ 4 մլն եվրո արժողությամբ մատանի: Կողոպտիչները նաեւ շարժական երկու հեռախոս են տարել:
Հարձակմանը մասնակցել Է դիմակավոր հինգ մարդ, որոնք եղել են ոստիկանի համազգեստով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: