Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, ով Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի17-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինների միջև ձևավորված սերտ համագործակցությունը, այդ համատեքստում նաև՝ ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳ Միավորված կոլեգիայի ձևաչափով Երևանում անցկացվող հերթական հանդիպումը:

Ընդգծելով, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս անվտանգության ապահովման և կազմակերպված հանցավորության տարբեր դրսևորումներին հակազդեցության հարցերին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է այդ ուղղությամբ ջանքերի համատեղումը, մասնագիտական պարբերական հանդիպումները: Աշխարհում օրեցօր մեծացող ահաբեկչության վտանգը, զենքի մաքսանենգությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը և հանցավորության այլ դրսևորումներ, ըստ Նախագահ Սարգսյանի, անվտանգությանն ուղղված լրջագույն մարտահրավերներ են, որոնց հակազդեցության նպատակով անհրաժեշտ է շարունակական փոխգործակցություն:

ՌԴ ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել կոլեգիայի հերթական նիստը Հայաստանում բարձր մակարդակով հյուրընկալելու համար և նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ռազմավարական դաշնակից երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները պարտավորեցնում են մասնագիտական ոլորտում խորացնել համագործակցությունը՝ աշխատելով փոխվստահության և անկեղծ մթնոլորտում:

Հայերեն English Русский

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը