Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հոկտեմբերի 15-ին ընդունել է Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հաարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով նրանց Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը կարևորել է, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության այս օգտակար նախաձեռնության մեկնարկը տրվում է ներկայացուցչական մակարդակով, քանի որ, նրա համոզմամբ, մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր էական ներդրումը բերելու համաժողովի կայացմանն ու շարունակականության ապահովմանը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը կարող է դառնալ կարևոր հարթակ մասնակից երկրների պետական, գործարար և հասարակական շրջանակների ներկայացուցիչների համար՝ հնարավորություն ընձեռնելով մշակելու գործնական մեխանիզմներ՝ ուղղված այդ երկրների փոխգործակցության ներուժի բացահայտմանը, ինչպես նաև դիտարկելու առավել ընդլայնված բազմակողմ տնտեսական համագործակցության հնարավորությունները: ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են ընդունել գործընկերներին, և մեր երկիրը բաց է համագործակցության ծրագրերի քննարկման համար:

Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին հակիրճ ներկայացրել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Հայերեն English Русский

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը