Քաղաքականություն

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ժամանեցին ՀՀ նախագահական նստավայր

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ժամանեցին ՀՀ նախագահական նստավայր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների նախագահները ժամանել են ՀՀ նախագահական նստավայր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներին ՀՀ նախագահական նստավայրում դիմավորեց Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը համատեղ կլուսանկարվեն, որից հետո կմեկնարկի ՀԱՊԿ ղեկավարների՝ նեղ կազմով քննարկումը, իսկ այնուհետև՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանն՝ ընդլայնված կազմով:

Նիստի ավարտից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մամուլի համար հայտարարությամբ հանդես կգան:

ՀԱՊԿ խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում