Միջազգային

Թաիլանդի բնակիչները սգում են թագավորի մահը, երկրում սուգ Է հայտարարված

2 րոպեի ընթերցում

Թաիլանդի բնակիչները սգում են թագավորի մահը, երկրում սուգ Է հայտարարված

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի բնակիչները սգում են թագավորի մահը, երկրում սուգ Է հայտարարվել: Թաիլանդի բնակիչները սգում են 88-ամյա Փումիպոն Ադուլյադեթ թագավորի մահը, որը երկարատեւ հիվանդությունից հետո հոկտեմբերի 13-ին վախճանվել Է Բանգկոկի հիվանդանոցում: Թագավորությունում մեկ տարի տեւողությամբ սուգ Է հայտարարված, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ասված Է կառավարության հաղորդագրության մեջ, թագավորությունում պետական դրոշները խոնարհված կլինեն մեկ ամսվա ընթացքում: Իսկ պետական ծառայողներին հրահանգված Է սեւ հագուստ կրել մեկ տարվա ընթացքում: Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչան նաեւ հորդորել Է հայրենակիցներին՝ առաջիկա 30 օրվա ընթացքում հրաժարվել զվարճալի միջոցառումներից:

Կառավարության կարգադրությամբ՝ սգի կապակցությամբ հոկտեմբերի 14-ը ոչ աշխատանքային օր Է հայտարարված: Փակ են նաեւ ուսումնական հաստատությունները: Երկրի բոլոր հեռուստաալիքները փոխել են իրենց ծրագրերը եւ միայն կադրեր են ցուցադրում թագավորի կյանքի մասին, ինչպես նաեւ հաղորդում են կառավարության հայտարարությունները:

Առայժմ պաշտոնական հաղորդագրություններ չկան թագավորի հուղարկավորության կարգի վերաբերյալ: Սակայն գոյություն ունեցող պրակտիկայի եւ բուդայական ավանդույթների համաձայն՝ արարողությունը կարող Է տեղի ունենալ տարվա ընթացքում: Մնացած ամբողջ ժամանակը նվիրված կլինի հանգուցյալի հետ հրաժեշտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում