Սպորտ

Կայացավ Հարություն Խաչատրյանի և Ալբերտ Մնացականյանի անվան հուշամրցաշարը

1 րոպեի ընթերցում

Կայացավ Հարություն Խաչատրյանի և Ալբերտ Մնացականյանի անվան հուշամրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դինամո» մարզահամալիրում անցկացվեց Հարություն Խաչատրյանի և Ալբերտ Մնացականյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի հուշամրցաշար, որին մասնակցեցի շուրջ 230 երիտասարդ մարզիկներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, քաշային կարգերում հուշամրցաշարի հաղթողներ դարձան. 50 կգ՝ Սամվել Հակոբյան, 55 կգ՝ Նորայր Հախոյան, 60 կգ՝ Հայկ Մելիքյան, 66 կգ՝ Զավեն Միքայելյան, 74 կգ՝ Սերյոժա Բերնեցյան և և 84 կգ՝ Հակոբ Բաղդասարյան:

Հուշամրցաշարի պատվավոր հյուրերի թվում էին վաստակավոր մարզիչների անվանի սաները՝ աշխարհի ու Եվրոպայի առաջնություների, Օլիմպիական խաղերի չեմպիոններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում