«Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում 85 երկրի ֆիլմեր են. Հայաստանը բացակայում է ցանկից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի «լոնգ լիստում» (ընդլայնված ցանկ) աշխարհի 85 երկիր ֆիլմերն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Oscars. org կայքը, առաջին անգամ անվանակարգում ֆիլմ է ներկայացրել նաև Եմենը:

Օտարալեզու ֆիլմերի ընդլայնված ցանկում չի հայտնվել ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը պատմում է 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին: Հայաստանի ազգային կինոակադեմիայի որոշմամբ՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանը ներկայացրել էր հենց «Երկրաշարժ» ֆիլմը, որը, փաստորեն, ընդլայնված ցանկում չի հայտնվել:

Անվանակարգում ներկայացված 85 ֆիլմերից կընտրվեն լավագույն 5 ֆիլմերը, որոնցից էլ արդեն կընտրվի լավագույն օտարալեզու ֆիլմը:

Հայերեն English

Հնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս