Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ օրենքները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: