Միջազգային

Քլինթոնը Թրամփին գերազանցում է 5 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Քլինթոնը Թրամփին գերազանցում է 5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը հեռուստատեսային երկրորդ բանավեճից հետո հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին գերազանցում է 5 տոկոսով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին են վկայում Politico/Morning Consult poll-ի հարցման արդյունքները:

ԱՄՆ նախագահի թեկնածուների հեռուստատեսային երկրորդ բանավեճը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին:

Ինչպես տեղեկացնում է Hill թերթը, հրապարակելով արդյունքները, ներկա դրությամբ ԱՄՆ նախկին պետքարտուղարին սատարում են ընտրողների 42 տոկոսը, այն դեպքում, երբ Թրամփին սատարում է 37 տոկոսը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում