Life

Հայտնաբերվել Է Քիմ Քարդաշյանի՝ հափշտակված զարդերից մեկը

1 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել Է Քիմ Քարդաշյանի՝ հափշտակված զարդերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանները, որոնք փնտրում են Քիմ Քարդաշյանին կողոպտած զինված ելուզակներին, գտել են կարեւոր հանցանշան՝ հափշտակված զարդերից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին գրել Է The Daily Mail թերթի Էլեկտրոնային տարբերակը՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրի:

Թանկարժեք քարը հայտնաբերվել Է Փարիզի No Adress հյուրանոցի մերձակայքում, հյուրանոց, որտեղ աշխարհահռչակ ֆոտոմոդելը հարձակման Էր ենթարկվել: Քննիչների կարծիքով՝ մեծ Է այն բանի հավանականությունը, որ դրա վրա մնացել են հարձակվողներից առնվազն մեկի ԴՆԹ-ի հետքերը: Դա կարող Է կարեւոր ապացույց դառնալ հետաքննության համար:

The Daily Mail-ի տվյալներով՝ թանկարժեք զարդերն ապահովագրված Էին, եւ հեռուստաաստղը 4,5 մլն ֆունտ ստեռլինգի չափով վնասի փոխհատուցման հայց Է ներկայացրել, այդ թվում՝ իր ամուսնու՝ ռեփեր Քանիե Ուեսթի կողմից նվիրված 3,2 մլն ֆունտ արժողությամբ ամուսնական մատանու համար: Բացի այդ, նա մտադիր Է փոխհատուցում պահանջել ստացած վնասվածքների եւ ակնկալվող վաստակից զրկվելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում