Քաղաքականություն

Թիվ 34 ԸԸՀ-ն վերաքվեարկություն կիրականացնի

2 րոպեի ընթերցում

Թիվ 34 ԸԸՀ-ն վերաքվեարկություն կիրականացնի

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ընտրական գործընթացը կանոնակարգող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտմեբերի 9-ին ժամը 16:00-ին կիրականացնի կրկնակի քվերակություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 34 ԸԸՀ նախագահ Էդվարդ Բաղրամյանը:

Հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին կայացրած նիստի ժամանակ քննարկել է օրակարգային երեք հարց. առաջինը՝ հոկտեմբերի 2-ին կայացած ավագանու ընտրությունների արձանագրութունների քննարկում, երկրորդը՝ ընտրութունների արդյունքների որոշման կայացում, և երրորդ՝ ավագանու անդամների ընտրության որոշման կայացում:

Ավագանու անդամների թվի որոշման քվեարկության ժամանակ հանձնաժողովի 7 անդամներից 1-ը քվեարկեց ձեռնպահ, մյուսները կողմ, սակայն, քանի որ քվերակությունից հետո ԸԸՀ նախագահը չբարձրաձայնեց քվեարկության արդյունքները, իսկ շատերը չտեսան, թե ինչպես անցավ քվեարկությունը, ավելի ուշ 4 քաղաքական ուժերից 3-ը՝«Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդը» և «Գալա» կուսակցություններից ավագանիների թեկնածուները ԸԸՀ-ին ներկայացրեցին դիմում՝ վերաքվեարկության վերաբերյալ: «Սա անում ենք, որ հետո քվեարկության վերաբերյալ որևէ բողոք չլինի»,- նշեց Էդվարդ Բաղրամյանը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում