Տարածաշրջանային

Ալիևը խոստովանել է ԼՂՀ անկախությունը ճանաչելուն ուղղված միջազգային ճնշման մասին

2 րոպեի ընթերցում

Ալիևը խոստովանել է ԼՂՀ անկախությունը ճանաչելուն ուղղված միջազգային ճնշման մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Բաքուն այլևս չի կարողանում քողարկել, այն որ միջազգային հանրությունը հակվում է ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությանը: Այս մասին արդեն բացեիբաց հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Ադրբեջանի կառավարության` նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ:

«Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում` նպատակ ունենալով հանգեցնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Մենք չենք բացահայտում շատ մանրամասներ, քանի որ կան դիվանագիտական կանոններ»,- ասել է Ալիևը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի նախագահը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ ճանաչման հարցով իր երկրի դեմ ակտիվ քարոզչություն է իրականացվում: Այս հարցում նա անգամ մեղադրել է Արևմուտքի երկրների լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին:

Հատկանշական է, որ ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի քաղաքապետ Մայքլ Հենքոքը 2016 թվականի սեպտեմբերի 21-ը պաշտոնապես ճանաչել է որպես «Հայկական Անկախության օր»` հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) համար: Քաղաքապետի հռչակագրում մասնավորապես ասվում է. «Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարը` հանուն հայկական ինքնության պահպանման, սեփական սահմանները պատերազմական հանցագործություններից զերծ պահելու»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում