Life

Քիմ Քարդաշյանն իրեն Է մեղադրել կողոպուտի ենթարկվելու համար

2 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանն իրեն Է մեղադրել կողոպուտի ենթարկվելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կինոաստղ Քիմ Քարդաշյանը, որը կողոպուտի զոհ Է դարձել փարիզյան հյուրանոցում, իրեն Է մեղավոր համարել պատահածի համար: Նա զղջում Է, որ իր հարստությունը ցուցադրել Է սոցիալական ցանցերում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail-ին:

People-ի աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ Նյու Յորք ժամանելուց հետո աստղը հանցագործության պատճառը համարել Է 4,5 մլն դոլար արժողությամբ մատանու եւ մյուս թանկարժեք իրերի ցուցադրությամբ իր հրապարակումները:

«Քիմը շոկի մեջ Է եւ իրեն Է մեղադրում: Նա զղջում Է, որ Snapchat-ի հավելվածում ներբեռնում Էր ամուսնական մատանիով լուսանկարները եւ մշտապես կրում Էր այն: Կողոպուտը հարկադրել Է նրան խորհրդածել այն մասին, թե ինչպես Է ինքը հագնվում եւ ինչով Է զբաղվում»,-հրատարակությանը հայտնել են նրա շրջապատի մարդիկ:

Զարդը հայտնիի ամուսնու՝ Քանյե Ուեսթի նվերն Էր: Նշվում Է, որ ռեփերը ցանկություն Է հայտնել կնոջ համար նոր մատանի գնել, բայց նա հրաժարվել Է: Նաեւ երաժիշտը հուսով Է, որ տեղի ունեցածը չի ազդի իրենց ընտանիքի վրա:

Լույս հոկտեմբերի 3-ի գիշերը դիմակավոր ու զինված երկու տղամարդիկ ներխուժել են Փարիզի Hotel de Pourtales-ում իջեւանած Քիմ Քարդաշյանի համարը: Հաղորդվել Է, որ գողացել են հեռուստաաստղի ավելի քան 11 մլն դոլար գումարի թանկարժեք զարդեր եւ երկու շարժական հեռախոս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում