Միջազգային

ՌԴ Պետդումայի խոսնակ Է ընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը

1 րոպեի ընթերցում

ՌԴ Պետդումայի խոսնակ Է ընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթերորդ գումարման Պետդումայի խոսնակ Է ընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը, որը մինչ այդ զբաղեցնում Էր ՌԴ նախագահի վարչակազմի առաջին փոխղեկավարի պաշտոնը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, Վոլոդինի թեկնածությունը պաշտպանել Է 404 պատգամավոր:

Պետդումայի խոսնակի պաշտոնում Վոլոդինին առաջադրել Է խորհրդարանում մեծամասնություն կազմող «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը: Քվեարկությունն անցկացվել Է այլընտրանքով. կոմունիստներն առաջադրել Էին իրենց թեկնածուին՝ Դմիտրի Նովիկովին:

Պետդումայի նախագահի պաշտոնում Վոլոդինի թեկնածությունն ավելի վաղ առաջարկել Էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում