Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Լի Չաոն է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միխայիլ Տալի հուշամրցաշարի հերթական տուրում Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանի հերթական մրցակիցը Լի Չաոն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 7 տուրից հետո Արոնյանն ունի 4 միավոր և ընթանում է 4-րդ տեղում: Մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է Յան Նեպոմնյաշչին:
Այս տուրի մյուս զույգերն են՝ Կրամնիկ-Տոմաշևսկի, Սվիդլեր-Գելֆանդ, Նեպոմնյաշչի-Անանդ և Գիրի-Մամեդյարով: