Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կիսեց միավորը Շախրիար Մամեդյարովի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Միխայիլ Տալի անվան 10-րդ հուշամրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շախրիար Մամեդյարովի հետ: Այս տուրից հետո Արոնյանն ունի 4 միավոր:
Մրցաշարի 8-րդ տուրում հայ շախմատիստը կխաղա Չինաստանը ներկայացնող Լի Չաոյի հետ: