Life

ԶԼՄ-ները Քիմ Քարդաշյանին կողոպտելը մոդելավորել են տեսանյութում

1 րոպեի ընթերցում

ԶԼՄ-ները Քիմ Քարդաշյանին կողոպտելը մոդելավորել են տեսանյութում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BFMTV ֆրանսիական հեռուստաալիքը տեսանյութ Է հրապարակել, որում մոդելավորված Է ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կողոպտելը: Հանցագործությունը կատարվել Է Փարիզի կենտրոնում՝ հոկտեմբերի լույս 3-ի գիշերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոլովակում երեւում Է, որ կողոպտիչները եղել են հինգ հոգի. նրանք բոլորը զինված Էին ու դիմակներով: Նրանցից երկուսը, ատրճանակով սպառնալով հյուրանոցի դռնապանին, ներխուժել են Քարդաշյանի համար, իսկ մյուսները մնացել են փողոցում: Այն բանից հետո, երբ Քարդաշյանին եւ հյուրանոցի աշխատակցին կապել են, կողոպտիչները հարկաբաժնից տարել են ավելի քան 11 մլն դոլարի թանկարժեք իրեր եւ հեռուստաաստղի երկու շարժական հեռախոսները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում