Քիմ Քարդաշյանն իրեն կողոպտելու գործով հարցաքննությունից հետո մեկնել Է Ֆրանսիայից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանը, որին լույս հոկտեմբերի 3-ի գիշերը կողոպտել են Փարիզում, ոստիկանությունում անցկացված հարցաքննությունից հետո շտապ կարգով մասնավոր ինքնաթիռով լքել Է Ֆրանսիայի տարածքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես»-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների:

«Նա վաղ առավոտյան մեկնել Է Լը Բուրժե օդանավակայանից»,-նշում են գործակալության աղբյուրները:

Մինչ այդ Քարդաշյանը զրուցել Է ֆրանսիացի քննիչների հետ, որոնք զբաղված են հանցագործների որոնմամբ:

«Գործի են դրված բոլոր ուժերը, որպեսզի լույս սփռվի այս միջադեպի վրա եւ ձերբակալվեն մեղավորները: Հետաքննությունը հանձնարարված Է Փարիզի քրեական ոստիկանության բանդիտիզմի եմ պայքարի խմբին»,-հայտնել են ոստիկանության մարմիններում:

Ավելի վաղ հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները հայտարարել են, որ Փարիզում ամերիկյան ռեալիթի-շոուների աստղից կողոպտիչներն առնվազն 10 մլն եվրո արժողությամբ իրեր են հափշտակել: Reuters գործակալության տվյալներով՝ նրանից հափշտակել են զարդատուփ՝ հինգ-վեց միլիոն եվրո արժողությամբ զարդերով, եւ չորս մլն եվրո գնահատվող մատանի: Կողոպտիչները նաեւ տարել են երկու շարժական հեռախոս:

Ավազակային հարձակմանը մասնակցել Է դիմակավոր հինգ մարդ, որոնք ոստիկանական համազգեստ Էին հագել: Նրանք կապկպել են իրենց զոհին եւ փակել լոգարանում: Քարդաշյանի ներկայացուցիչը հայտարարել Է, որ նա չի տուժել, բայց շոկային վիճակում Է:

Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ընդհատել Է համերգը Նյու Յորքում՝ դա բացատրելով անհետաձգելի ընտանեկան հանգամանքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս