Կարծիքներ

Քաղաքագետն Էդվարդ Նալբանդյանին Ադրբեջանի և Թուրքիայի դիվանագետների համար «անհարմար գործընկեր» է համարում

1 րոպեի ընթերցում

Քաղաքագետն Էդվարդ Նալբանդյանին Ադրբեջանի և Թուրքիայի դիվանագետների համար «անհարմար գործընկեր» է համարում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը սպասելի է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Էդվարդ Նալբանդյանն ունի այնպիսի հատկանիշներ, որոնք նախագահ Սերժ Սարգսյանի համար կարևոր են, սակայն այդքան էլ տեսանելի չեն հանրության համար:

«Առաջին հերթին՝ այն հանգամանքը, որ Էդվարդ Նալբանդյանը, հանդիսանալով խորհրդային դպրոցի դիվանագետ, բավականին «անհարմար գործընկեր» է Ադրբեջանի և Թուրքիայի իր գործընկերների համար»,- ասաց քաղաքագետը:

Ըստ Մինասյանի՝ տեղեկատվական դաշտում Նալբանդյանը այդքան էլ տեսանելի չէ, բայց միգուցե նախագահի հաշվարկներով՝ դա լիովին կոմպենսացվում է մյուս հատկանիշներով:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր` Էդվարդ Նալբանդյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում