Փարիզում Քիմ Քարդաշյանից առնվազն 10 մլն եվրոյի թանկարժեք իրեր են հափշտակել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանից կողոպտիչներն առնվազն 10 մլն եվրո արժողությամբ իրեր են հափշտակել: Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է «Արմենպրես»-ը, հայտարարել են հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներ:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հափշտակված իրերի գումարը կազմում Է մի քանի միլիոն դոլար:

Կողոպուտը տեղի Է ունեցել լույս հոկտեմբերի 3-ի գիշերը այն հյռուրանոցում, որտեղ իջեւանել Էր Քարդաշյանը: Reuters գործակալության տվյալներով՝ նրանից հափշտակել են զարդատուփ՝ հինգ-վեց միլիոն եվրո արժողությամբ զարդերով, եւ չորս մլն եվրո գնահատվող մատանի: Կողոպտիչները նաեւ տարել են երկու շարժական հեռախոս:

Ավազակային հարձակմանը մասնակցել Է դիմակավոր հինգ մարդ, որոնք ոստիկանական համազգեստ Էին հագել: Նրանք կապկպել են իրենց զոհին եւ փակել լոգարանում: Քարդաշյանի ներկայացուցիչը հայտարարել Է, որ նա չի տուժել, բայց շոկային վիճակում Է:

Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ընդհատել Է համերգը Նյու Յորքում՝ դա բացատրելով անհետաձգելի ընտանեկան հանգամանքներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA