Վանաձորում առավել շատ քվեներ է ստացել Հանրապետական կուսակցությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առավել շատ քվեներ է ստացել Հանրապետական կուսակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հանրապետական կուսակցությունը ստացել է 14 հազար 889 քվե: Առավել շատ հավաքած ձայների քանակով ՀՀԿ-ին հաջորդում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` ստանալով 10 հազար 899 ձայն, այնուհետև «Հայկական վերածնունդ» կուսակցությունը` 5 հազար 286 ձայնով: 2 հազար 872 ձայն էլ ստացել է ԲՀԿ-ն:

Ընտրելու իրավունք է ունեցել 96 հազար 561 մարդ, քվեարկությանը մասնակցել է 41 հազար 278 քաղաքացի:

Հայերեն English Русский