ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Reuters գործակալության տեղեկությունների համաձայն՝ Փարիզի հյուրանոցներից մեկում հինգ զինված տղամարդ կողոպտել են Քիմ Քարդաշյանին: Նրանք մի քանի միլիոն դոլար գումարի թանկարժեք իրեր են վերցրել ֆոտոմոդելից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ հեռուստաաստղի պաշտոնական ներկայացուցիչը «Ասոշիեյթեդ պրես» գործակալության լրագրողներին հայտնել Էր, որ փարիզյան հյուրանոցում ոստիկանական համազգեստով երկու դիմակավորված տղամարդ հրազենով են սպառնացել Քիմ Քարդաշյանին:
Նրա խոսքով՝ Քարդաշյանը «խորապես ցնցված Է, բայց մարմնական վնասվածքներ չի ստացել»: Միջադեպը տեղի Է ունեցել հյուրանոցի համարներից մեկում: Ֆոտոմոդելը ժամանել Է Փարիզ՝ ներկա գտնվելու նորաձեւության շաբաթին:
Քարդաշյանի ամուսինը՝ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, միջադեպի ժամանակ ելույթ Էր ունենում Նյու Յորքում: Ինչպես նշում Է գործակալությունը, իմանալով տեղի ունեցածի մասին, նա շտապ լքել Է միջոցառումը՝ դա բացատրելով անսպասելիորեն ծագած ընտանեկան հանգամանքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: