Փարիզում զինված անձինք հարձակվել են Քիմ Քարդաշյանի վրա
1 րոպեի ընթերցում
![Փարիզում զինված անձինք հարձակվել են Քիմ Քարդաշյանի վրա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/10/862263.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Փարիզի հյուրանոցի իր համարում հարձակման է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով բրիտանական BBC-ն, հարձակվողները հոլիվուդյան աստղից գողացել են մի քանի միլիոն դոլար արժողությամբ զարդեր:
«Երկու զինված դիմակավոր անձինք, ովքեր ոստիկանական համազգեստ են հագել, Քիմ Քարդաշյանին հրազենով սպառնացել են նրա հյուրանոցային համարում: Նա խորապես ցնցված է, սակայն ֆիզիկապես անվնաս»,- հայտնել է Քարդաշյանի ներկայացուցիչը:
Քարդաշյանի ամուսինը` Քանյե Ուեսթը, ընդհատել է Նյու Յորքում տեղի ունեցող Meadows փառատոնը` լսելով նորության մասին: Նա հանդիսատեսին է դիմել` ասելով, որ «ընտանեկան հրատապ հարց կա»: