Միջազգային

Ռուս զինվորականները 1,5 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Հալեպ

1 րոպեի ընթերցում

Ռուս զինվորականները 1,5 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Հալեպ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲեՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 1,5 տոննա մարդասիրական օգնություն են ռուս զինվորականները հասցրել Հալեպ: Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ինտերֆաքս գործակալությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի տարածքում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Դանիլ Ռիչկովը: «Հումանիտար օգնությունը հասցվել է խաղաղ բնակիչներին, փախստականներին, մահացած զինվորականների ընտանիքներին»,-ասաց նա: 300 ընտանիքներ ստացել են սննդային փաթեթներ, որում պարունակում էին մսային եւ ձկնային պահածոներ, բրինձ, ալյուր, շաքարավազ, տնտեսական ապրանքներ:

Հալեպին մարդասիրական օգնություն տրամադրումը Ռուսաստանի կողմից շարունակվելու է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում