Միջազգային

Ռուսաստանը սկսում է «Ռոսնեֆտ»-ի 19.5% բաժնեմասի վաճառքը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը սկսում է «Ռոսնեֆտ»-ի 19.5% բաժնեմասի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը վաճառում է «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության պետական բաժնեմասի 19,5 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն:

Ռուսաստանը դեռեւս 2014 թվականին էր հայտարարել, որ կարող է օտարել «Ռոսնեֆտ» նավթագազային հսկայի պետական բաժնեմասի 19,5 տոկոսը՝ մինուս մեկ բաժնետոմս:

Օտարման նպատակը բյուջետային լրացուցիչ միջոցներ ներգրավելն է: Օտարվող բաժնեմասի արժեքը «Ռոսնեֆտ»-ի բաժնետոմսերի գնի այդ ժամանակահատվածում գործող մակարդակի հաշվարկով կազմում էր մոտ 46 միլիարդ դոլար: Ակնկալվում էր, որ բաժնեմասի օտարման դեպքում պետական բյուջեն կհամալրվի 423 միլիարդ ռուբլով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում