Սպորտ

Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին է խաղում Միխայիլ Տալի հուշամրցաշարում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին է խաղում Միխայիլ Տալի հուշամրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստների առաջատար Լևոն Արոնյան նաև Միխայիլ Տալի հուշամրցաշարի երեք տուրերում արդեն երրորդ պարտիան է ոչ-ոքի ավարտում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս անգամ Արոնյանը սպիտակներով մրցում էր ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ և խաղաղ դաշն կնքեց պարտիայի 41-րդ քայլում։

Լևոն Արոնյանը վաստակել է 1.5 միավոր ու ևս չորս շախմատիստների հետ առաջատար Յան Նեպոմնյաշչիից ետ է մնում 1 միավորով։ Երկու միավորով երկրորդ տեղում է Վիշվանաթան Անանդը։ Վլադիմիր Կրամնիկն ունի մեկ միավոր, Բորիս Գելֆանդն ու Եվգենի Տոմաշևսկին եզրափակում են մրցաշային աղյուսակը։ Վերջինս, սակայն դեռ չի ավարտել երկու տուրերում 1.5 միավոր վաստակած Անիշ Գիրիի հետ պարտիան, որն ընթանում է հավասար պայքարում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում