Տարածաշրջանային

Վրացի ազգայնականները «Մա՛հ թշնամուն» գոչյուններով թուրքական սրճարաններ են ավերել

1 րոպեի ընթերցում

Վրացի ազգայնականները «Մա՛հ թշնամուն» գոչյուններով թուրքական սրճարաններ են ավերել

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում ոստիկանները ցրել են «Վրացական ուժ» ազգայնական շարժման երթի մասնակիցներին եւ խուլիգանության մեղադրանքով ձերբակալել 11 մարդու: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին այս մասին հայտնել Է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:

«Sputnik Գրուզիա» պորտալը նշում Է, որ ակցիայի մասնակիցներն Աղմաշենեբելիի պողոտայում վիրավորել են անցորդներին, կապույտ լույսեր գցել առեւտրական կետեր եւ սրճարաններ, ինչպես նաեւ փչացրել են խանութների ցուցանակները: «Ըստ առկա տեղեկատվության՝ ազգայնականների հարձակման օբյեկտ են դարձել թուրքական ռեստորանները: Նրանք ներխուժել են այդ հաստատություններ «Փա՜ռք ազգին – մա՛հ թշնամուն» գոչյուններով, նշված Է հրապարակման մեջ:

CA-NEWS ռեսուրսը հավելում Է, որ ազգայնականները բացականչել են նաեւ «Վրաստանը վրացիների համար» կարգախոսը: Նրանք վայր են գցել թուրքերեն մի քանի գովազդային ցուցապաստառներ եւ տրորելով անցել դրանց վրայով:

Նշվում Է, որ ազգայնականների երթն սկսվել Է Վրաստանի տարածքային ամբողջականության համար ընկած հերոսների հուշահամալիրի մոտ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում