Սպորտ

Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Եվգենի Տոմաշևսկու հետ

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Եվգենի Տոմաշևսկու հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Միխայիլ Տալի հուշամրցաշարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արոնյանը երկրորդ տուրում սևերով խաղաղ դաշն է կնքել ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկու հետ։ Պարտիան ավարտվել է 23-րդ քայլին։

Հուշամրցաշարի նախորդ՝ առաջին տուրում Լևոն Արոնյանն սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ։ Այժմ հայ շախմատիստն ունի մեկ միավոր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում