Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) պատվիրակությանը` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը ողջունել է պատվիրակության անդամներին հայրենիքում և բարձր գնահատել տարիներ ի վեր՝ սկսած 1988թ-ից, ՀՕՖ-ի հայրենանվեր գործունեությունը ինչպես աղետի գոտում, այնպես էլ Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում ու Արցախում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մեծ նվիրումով իրականացված ծրագրերի համար և հանդիպման մասնակիցներին խնդրել իր երախտագիտությունը փոխանցել նաև ֆոնդի բոլոր ներկայացուցիչներին, գործընկերներին ու բարերարներին, որոնց օժանդակությամբ իրականություն են դարձել կազմակերպության ծրագրերը:

Հանրապետության Նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՀՕՖ-ի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին և վստահություն հայտնել, որ Սրբազանի իմաստնությունն ու կազմակերպչական տաղանդը դեռ երկար տարիներ կծառայեն հայ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՀՕՖ-ի օժանդակությունը սիրիահայ մեր քույրերին ու եղբայրներին, որոնց համար Հայաստանն անում է ամեն հնարավորը՝ մեղմելու նրանց խնդիրներն ու հոգալու հոգսերը:

Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը բարերարներ Էդվարդ և Ժանէթ Մարդիգյաններին հանձնել է ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ և հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար օրերս նրանց շնորհվածպետական բարձր պարգևները՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալները, շնորհավորել և շնորհակալություն հայտնել երկարամյա հայրենանվեր գործունեության համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի զարգացման հեռանկարին, տնտեսական առաջնահերթություններին, ներդրումների ներգրավման և արտահանման խթանման ուղղությամբ պետական քաղաքականությանը, սիրիահայերի աջակցության ծրագրերին և մի շարք այլ թեմաների:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա