Միջազգային

Թայվանում առնվազն 38 մարդ է տուժել թայֆունի պատճառով

2 րոպեի ընթերցում

Թայվանում առնվազն 38 մարդ է տուժել թայֆունի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանում առնվազն 38 մարդ Է տուժել «Մեգի» թայֆունի պատճառով, 1 միլիոնից ավելի տներ մնացել են առանց Էլեկտրականության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը (CNA):

Թայֆունն այս տարի դարձել Է թվով արդեն 17-րդը: Կղզու շատ քաղաքներում ու շրջաններում թայֆունի պատճառով փակ են դպրոցներն ու գրասնյակները: Ավելի վաղ Թայվանում փակվել են բազմաթիվ ավտոմայրուղիներ: Նաեւ լիովին կանգնեցվել Է արագընթաց գնացքների երթեւեկությունը: Թայվանի երկաթուղիների վարչակազմը հայտնել Է, որ սովորական գնացքների երեւեկությունը նույնպես կանգեցվել Է, բացառությամբ մի քանի երթուղիների:

Թայվանի ազգային պաշտպանության նախարարությունը 35,5 հազար զինվոր Է մոբիլիզացրել «Մեգի» թայֆունի հնարավոր հետեւանքների վերացման համար: Գերատեսչությունն ստեղծել Է օպերատիվ շտաբ: Հնարավոր աշխատանքների համար նաեւ մոբիլիզացվել են գրեթե 4 հազար փոխադրամիջոց, նավակներ, 14 ուղղաթիռ, 14 AAV-7 դեսանտի լողացող մեքենա, ութ V-150 զրահապատ փոխադրամեքենա:

Բացի դրանից, գերատեսչությունն ամբողջ կղզում ստեղծել Է 92 զինվորական ճամբար, որոնք կարող են ծառայել որպես ապաստարաններ:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան չեղարկվել կամ հետաձգվել են 346 մարդատար եւ բեռնատար ավիաչվերթներ: Կղզու մայրաքաղաք Թայբեյում մասնակիորեն դադարեցված Է մետրոյի ախատանքը եւ ամբողջովին դադարեցված Է ավտոբուսների երթեւեկությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում