Սպորտ

Տալի հուշամրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է Բորիս Գելֆանդը

2 րոպեի ընթերցում

Տալի հուշամրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է Բորիս Գելֆանդը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մեկնարկել է Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որն անցկացվում է 10-րդ անգամ: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի շախմատային ֆեդերացիայի լրատվության բաժինը, հայտնում է, տեղի է ունեցել մրցաշարի բացման արարողությունը և կայծակնային շախմատի մրցաշարը, որը կատարում էր հիմնական մրցաշարի վիճակահանության դեր:

Բացման արարողությանը ներկա են եղել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին, աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը և աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը:

Բացման արարողության պաշտոնական մասից հետո տեղի է ունեցել կայծակնային շախմատի մրցաշարը, որը կատարում էր հիմնական մրցաշարի վիճակահանության դեր: Մրցաշարում հաղթող է դարձել Շահրիյար Մամեդյարովը, ով 9-ը հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Լևոն Արոնյանը վաստակել է 5,5 միավոր և զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Լավագույն հնգյակում տեղ են զբաղեցրել Պյոտր Սվիդլերը, Յան Նեպոմնյաշչին և Անիշ Գիրին: Նման արդյունքի շնորհիվ այս շախմատիստները մրցաշարում 5 պարտիա կխաղան սպիտակ խաղաքարերով և 4 պարտիա ` սևերով: Համաձայն վիճակահանության առաջին տուրում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը`

Պյոտր Սվիդլեր – Վլադիմիր Կրամնիկ

Յան Նեպոմնյաշչի – Եվգենի Տոմաշևսկի

Լևոն Արոնյան – Բորիս Գելֆանդ

Անիշ Գիրի – Վիշվանաթան Անանդ

Շահրիյար Մամեդյարով – Չաո Լի:

Արոնյան, Գիրի, Գելֆանդ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում